Միհրանն ու Արփին տղա են ունենալու. երգիչը եթերում խոստում տվեց կնոջը

Tert.am Life-ը դեռ ամիսներ առաջ հայտնել էր իր ընթերցողներին, որ երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանը սպասում են իրենց առաջնեկին։

Զույգը տևական ժամանակ չէր մեկնաբանում այս լուրը, սակայն «Արմենիա TV»-ի եթերում ռոմանտիկ երեկո են ունեցել, որի ժամանակ հայտնել են իրենց առաջնեկի սեռը։ Զույգը տղա է ունենալու:

Միհրանը եթերում Արփիին խոստացավ, որ իրենց փոքրիկի օրորոցայինն ինքն է երգելու, քանի որ Մարտին Միրզոյանն ու Ավետ Բարսեղյանը «Հոր օրորը» օրորոցայինը գրել են իրենց փոքրիկի համար:

Միհրանը երգել է Արփիի համար և խոսել նաև իրենց հարաբերությունների մասին: Նա պատմել է, որ եղել է տևական ժամանակ, երբ իրենք բաժանվել էին ու թվում էր՝ այլևս միասին չեն լինելու, սակայն հասկացան, որ չեն կարող առանց իրար: Միանալուց հետո պարզվել է, որ բաժանման ընթացքում նրանք լսել են նույն երգը՝ «Ուր գնամ, ուր թափառեմ»: Երեկոյի ընթացքում Միհրանն այս երգն էլ կատարեց Արփիի համար:

tert.am