7 պատճառ, թե ինչու է հայ հեռուստադիտողն այքան մեծ ոգևորությամբ սպասում կորեական սերիալներին․ «Արևի հետնորդներին» մնացին հաշված օրեր

«Շանթ» հեռուստաընկերությունը շաբաթներ առաջ հայտարարություն տարածեց՝ շուտով հայկական հեռուստաեթեր կբարձանան նաև կորեական սերիալներ։ Սրան հաջորդեց լսարանի բուռն ու հիացական արձանքներն, ինչից կարելի է եզրակացնել, որ համաշխարհային հետարքրքություն վայելող այս սերիալները երկրպագուների մեծ բանակ ունեն նաև մեր երկրում։

Նրանց համար, ովքեր դեռ ծանոթ չեն կորեական սերիալարտադրությանը, LosArmNews.com կայքը հավաքարգրել է 7 պատճառ, թե ինչու են այս սերիալներն այսչափ պահանջված։

Եվ այսպես՝

1․ Կորեական սերիալները որպես կանոն ունենում են յուրահատուկ սցենար․ դժվար թե գտնեք մեկ այլ սերիալ, որի սյուժեն նման կամ գոնե մոտ կլինի «Արևի հետնորդներին» ։ Սցենարիստներն անպայման հաշվի են առնում, որ սերիալի հիմքում լինի չկրկնվող պատմություն։

Բովանդակության բացառիկ լինելուց զատ սյուժեն մշտապես զարգանում է շատ դինամիկ է՝ կա հստակ սկիզբ, զարգացում և անակնկալ կամ սպասված ավարտ։

2․ Դորամաները սովորաբար շատ երկար չեն․ դրանք չեն ձանձրացնում հեռուստադիտողներին, ընդհակառակը պահում են մշտական հետարքրության և սպասումի մեջ։

Ի դեպ, դորամաները նկարահանվում են հեռարձակումից ընդամենն օրեր առաջ՝ այդպիսով թույլ տալով ցանկացած իրավիճակում նորություններ մտցնել ու փոփոխություններ անել։

3․ Կորեական սերիալները սովորաբար հստակ ասելիք ունեն, ճիշտ այնպես ինչպես «Արևի հետնորրդների» դեպքում է։ Սա ևս պատմություն է մարդասիրության, կամքի, ընկերության մասին, և ամեն նոր սերիայից լսարանը կարողանում է իր համար պիտանի բովանդակություն ստանալ։

Ի դեպ, «Արևի հետնորդներն»  առաջին կորեական սերիալն է, որը միաժամանակ ցուցադրվել է Կորեայում և Չինաստանում՝ այդպիսով հսկայական տարածում գտնելով նաև ողջ աշխարհում ևս։

4․ Ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ այստեղ շատ լրջորեն են մոտենում դերասանների ընտրությանն ու երաժշտական ձևավորմանը։

«Արևի հետնորդներն», օրինակ, ունի 37 անուն սաունդթրեք, որոնք միայն YouTube-ում ունեն միլիոնավոր դիտումներ:

6․ Այստեղ մեծ տեղ է հատկացված սեփական մշակույթի հետ հնարավորինս մանրամասն և գրավիչ ծանոթացնելուն․ հարցրեք Ձեր շրջապատում նրանց, ովքեր գիտեն կամ դիտել են «Արևի հետնորդները» , նրանց պատասխանը միանշանակ  կլինի այն, որ սերիալից հետո մեծ ցանկություն են ունեցել  գնալ ու սեփական աչքերով տեսնել այդ երկիրը։

7․ Այս սերիալը մարդուն ստիպում է մտածել ավելի լավի մասին․ կան տեսարաններ, երբ դու հստակ տեսնում ես, թե ինչ է իրական կյանքում, և ինչ կլիներ, եթե որոշ բաներ էլ երազանքից իրականություն գային։ Դու սկսում ես մտածել ավելի լայն, ավելի շատ տեսնել դրականն ու ցանկանալ ապրել հենց պատկերացրածդ իրականության մեջ։