Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեկ «Երկիր Մեդիայով» լսեցի Աննա Իսրայելյանի հարցազրույցը երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ:
Ինձ միշտ շատ դուր է եկել իր տեսակի մեջ եզակի երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Իմ կարծիքով անհաջող է քաղաքական գործիչ Շուշան Պետրոսյանը:
Կրկին իմ կարծիքով այդ կարգի անհաջող քաղաքական գործիչներ շատ կան մեր երկրում, և նրանք կային նաև թե նախորդ, թե ներկա իշխանության մարմիններում:
Բայց երգչուհի Շուշան Պետրոսյանը մեկն է:Երեկվա հարցազրույցից իմացա, որ երգչուհի Շուշան Պետրոսյանը այժմ պետական և համայնքային՝ Երևանի քաղաքապետարանի բոլոր երաժշտական ծրագրերից հանված է:
Անհավատալի է:
Անընդունելի:
Անհասկանալի»: