Մեկուսացման օրերը որակյալ երաժշտությամբ լցնելու, մայիսի 1-ը՝ տոնական անցկացնելու համար աննախադեպ համերգով է ներկայացել Youtube-ի տիրույթում ամենավարկանիշային հաղորդումներից՝ Mix Show-ն։ Ինչպես տեղեկանում ենք հաղորդման էջից, Երևանի բակերից մեկում, պահելով անհրաժեշտ հեռավորությունն ու հետևելով համապատասխան ցուցումներին, Mix Show-ի շրջանակներում լիովին անակնկալ համերգով է ներկայացել երգիչ Արամեն։
Արամեն երգել է բակում, հանդիսատեսը նրան հետևել է բացառապես պատշգամբներից։ Ընտրվել է այնպիսի բակ, որտեղ բոլոր կողմերից շենքեր են և բնակեցված շատ բնակիչներով։ Նախաձեռնությունն իրականացվել է Promote Production-ի և գործընկերոջ՝ Chipsella 3D ընկերության ջանքերով: