Ամեն ինչ սկսվել է մարիխուանայից. Ջասթին Բիբերն անկեղծացել է

Կանադացի պոպ երգիչ Ջասթին Բիբերը պատմել է 13 տարեկանում առաջին անգամ թմրանյութ օգտագործելու իր փորձի մասին:

Բիբերը հիշել է, որ ամեն ինչ սկսվել է մարիխուանայից, որը միանգամից կախվածություն է առաջացրել: Ավելի ուշ նա սկսել է օգտագործել ամֆետամին և էքստազի:

Երգիչն ասել է, որ սիրել է փորձարկումներ կատարել, միայն թե նրա ամեն քայլին հետևում էին տեսախցիկները: Ինչ-որ պահի հասկացել է, որ մահանում է և վերջ է տվել այդ ամենին:

«Իմ անվտանգության աշխատակիցները մտնում էին գիշերը իմ սենյակ, որպեսզի ստուգեին իմ զարկերակն աշխատում է, թե՞ ոչ»,-հիշել է  Բիբերը: Պատմել է նաև, որ կախվածոթյունն այն աստիճանի էր, որ առավոտը սկսում էր մարիխուանա և դեղահաբեր օգտագործելով:

Աղբյուրը՝ shantnews.am