«Ստիպված եմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերից ևս մեկին». Էրիկ Կարապետյան
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել երգիչ Էրիկ Կարապետյանը։
«Սիրելի հանդիսատես, ընկերներ, բարեկամներ, հայրենակիցներ:
Ստիպված եմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերից ևս մեկին:
Այսօր Համացանցում, այնուհետև մամուլում տարածված լուրն այն մասին, որ իմ ամերիկյան մենահամերգը չեղարկվել է (բոյկոտվել), ապատեղեկատվություն է.
Միացյալ նահանգներում մենահամերգ նախատեսված չի էլ եղել:
Խնդրում եմ այսուհետ չշահարկել իմ անունը որևէ քաղաքական կամ իրականությանը չհամապատասխանող «ֆեյք» տեղեկատվության մեջ:
Հարգանքով և մեծ սիրով` Էրիկ Կարապետյան»: