Այս անգամ էլ Վաչե Թովմասյանի կինն անուղղակիորեն անդրադարձավ իր ու ամուսնու ամուսնալուծության հարցին

Վաչե Թովմասյանի կինը՝ Գայանե Մանուկյանն ինստագրամյան իր էջում նոր գրառում է արել, որով անուղղակիորեն արձագանքել է իր ու ամուսնու ամուսնալուծության մասին լուրերին: Գայանեն այս գրառմամբ պատմել է այն մասին, թե ինչպես են ինքն ու ամուսինը միասին դաստիարակում իրենց որդուն: Հիշեցնենք, որ մամուլում ակտիվ տարածվող լուրերին, թե զույգն ամուսնալուծվել է, վերջերս արձագանքեց նաև Վաչեն՝ հերքելով այդ տեղեկատվությունը:

«Կա մի աֆրիկյան ցեղ, որն ունի հետաքրքիր սովորույթ: Երբ ցեղից ինչ-որ մեկը վատ բան է անում, նրան բերում են բնակավայրի կենտրոն, շրջապատում են ամբոխով և երկու օր շարունակ պարզապես հիշում են այն լավ արարքները, որոնք նա արել է և շնորհակալություն են հայտնում դրա համար:
Նրանք հավատում են, որ յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս բարի: Բոլորն ուզում են սեր, երջանկություն, խաղաղություն, անվտանգություն: Բայց երբեմն այդ արժեքները հետապնդելիս մարդը սխալ է թույլ տալիս: Ցեղը այս սխալների մեջ ազդանշան է տեսնում, օգնության աղաղակ: Նրանք համախմբում են իրենց ուժերը ընկածին բարձրացնելու, վերականգնում նրա իրական բնույթը՝ հիշեցնելով նրան, թե ով է նա իրականում:
Իմ աղջկա վրա այս մեթոդը լուրջ դրական է ազդում»: