Ի՞նչ անակնկալ է պատրաստել Իվետա Մուկուչյանն իր երկրպագուներին. ընդամենը 4 օրից

Ոճային ու էներգետիկ երգչուհի Իվետա Մուկուչյանը հաճելի անակնկալ ունի իր երկրպագուների համար. նոյեմբերի 15-ին New Yans Club-ում տեղի կունենա երգչուհու համերգը, որի ընթացքում կհնչեն հայտնի ու սիրված հիթեր, ինչպես նաև նոր ու դեռևս ոչ շատ հանրայնացված երգեր:

Համերգի համար նախատեստված ֆեյսբուքյան էջից վստահեցնում են՝ Իվետա Մուկուչյանն իր կատարումներով շլացնելու է բոլորին: Համարձակ, տաղանդավոր ու յուրահատուկ.
Իվետայի կատարումները հաղորդելու են նոր լիցքեր ու գերէներգետիկ տրամադրություն:
Տեղերն ամրագրելու համար առաջարկում են զանգահարել՝ 010 70 00 00, 010 70 00 01, 044 77 00 77