ԴիՋեյ Վակցինան դատի է տվել Կենդանաբանական այգու տնօրենին

Արուսյակ Մկրտչյանը՝ նույն ինքը ԴիՋեյ Վակցինան, դատի է տվել Ռուբեն Խաչատրյանին, ով դեռևս Կենդանաբանական այգու տնօրենն է: Նա բնակության վայր սահմանելու, ալիմենտ բռնագանձելու պահանջներ է ներկայացնում Ռուբեն Խաչատրյանին:

Analitik.am-ի հետ զրույցում ԴիՋեյ Վակցինան ասաց, որ Ռուբեն Խաչատրյանի հետ համատեղ բնակվել են 4 տարուց մի փոքր ավելի, ունեն համատեղ երեխա. «Ես պարզապես պահանջում եմ հայրական որոշ պարտականությունների իրականացում։ Պահանջում եմ երեխայի համար բնակության վայրի հաստատում, այն է՝ երեխան բնակվի իմ հետ»:

«Երեխայի բնակության վայրը դեռևս դատարանով սահմանված չէ։ Ես իրենից բնակության վայրի կամ բնակարանի պահանջ չունեմ, այդ առումով խնդիր չունեմ: Խնդրում եմ դատարանին, որ սահմանի երեխայի բնակության վայրը մոր հետ և ալիմենտների վճարում, որը վերջին ամիսներին նա չի կատարել»,-ասաց նա:

Հարցին՝ առանց դատարանի հնարավոր չէր արդյո՞ք այդ հարցերին լուծում տալ, ասաց՝ եթե լուծվեին այդ խնդիրները «6 ամիս մենք անդադար պատերազմների մեջ չէինք լինի»:

ԴիՋեյ Վակցինան և Ռուբեն Խաչատրյանը բաժանվել են 2018 թվականին:analitik.am