Հաջորդ տարի Էնրիկե Իգլեսիասը կարող է գալ Հայաստան. եղբայրը՝ հայտնի երգչի մասին

Աշխարհահռչակ երգիչ Էնրիկե Իգլեսիասը հաջորդ տարի կարող է գալ Հայաստան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նրա եղբայրը՝ Խորխե Իգլեսիասը։

Խորխե Իգլեսիասը, որը իր Berin Iglesias Art ընկերության միջոցով համագործակցում է Silk Note փառատոնի հետ, նշեց, որ խոսել են Էնրիկե Իգլեսիասի հետ և փորձում են հասկանալ՝ ինչպես նրա գրաֆիկում կարող են տեղավորել Silk Note 2020-ը։

Berin Iglesias Art կազմակերպությունը մասնաճյուղ է բացում Հայաստանում։ Փորձելու է հայ արտիստներին ներկայացնել արտասահմանում և արտասահմանցիներին Հայաստանում։

armtimes.com