«Երեխաներս շատ դժվարությունների միջով են անցել». Անջելինա Ջոլի (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին խոստովանել է, որ երբ տարիներ շարունակ «տառապում» էր, իր 6 երեխաները տառապում էին իր հետ միասին, գրում է MSN-ն:

«Կյանքը լի է շրջադարձներով: Երբեմն ցավ ես ապրում, երբ տեսնում ես, թե ինչպես են տառապում նրանք, որոնց սիրում ես»,- հայտնել է դերասանուհին:

«Մեր ազատ, համարձակ ու հետաքրքրասեր եսը կարող է կյանքի դժվարություններից ու ցավից ի չիք դառնալ: Իմ երեխաները գիտեն իմ իրական էությունը, և նրանք ինձ օգնեցին վերագտնել և ընդունել այն: Նրանք շատ դժվարությունների միջով են անցել: Որպես ծնողներ՝ մենք մեր երեխաներին հորդորում ենք ընդունել իրենց էությունն ու նրանց սրտում եղածը, և նրանք նույնը մեզ համար են ցանկանում»,- հայտնել է 44-ամյա դերասանուհին և հավելել, որ իր երեխաներին սովորեցնում է համարձակ լինել և իրենց «ցավը, կորուստն ու դժվարությունները» հիմք ընդունելով և դրանցից դասեր քաղելով՝ «ավելի լավ կյանքի ձգտել»:

Դերասանուհին հավելել է, որ յուրաքանչյուրիս համար կարևոր է հասկանալ մեր իսկական էությունը և ընդունել այն:

Ջոլիի խոսքով՝ ծնողներն անկարող են իրենց երեխաներին հեռու պահել ցավից ու կորստից, բայց կարող են սովորեցնել նրանց, թե ինչպես դասեր քաղել դրանցից:

Նշենք, որ Ջոլիի 6 երեխաներից երեքը կենսաբանական են, 3-ը՝ որդեգիր:

Image result for Angelina Jolie with kids
Image result for Angelina Jolie with kids
Image result for Angelina Jolie with kids