Մեթյու Մակքոնահին էջ է բացել Instagram-ում. Մի քանի ժամում նրա էջին բաժանորդագրվել է 600.000 օգտատեր

Մեթյու Մակքոնահին իր 50-ամյակի պատվին օգտահաշիվ է բացել Instagram սոցիալական ցանցում։

«Օսկարի» մրցանակակրի առաջին պոստը դարձել է զվարճալի տեսագրությունը, որտեղ նա պատմել է, որ փոքր-ինչ հուզվում է, քանի որ իր համար դա Ցանցում իր հայացքները բոլորի հետ կիսելու առաջին փորձն է: Դերասանին պաշտպանել են գործընկերներն ու բաժանորդները: «Ուռա՜: Այժմ ինստագրամն ավելի լավն է դարձել»,- մեկնաբանել է դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը :«Բարի գալու՛ստ»,- միացել է @jezzbedwani-ն:

Մի քանի ժամում Մեթյու Մակքոնահիի էջին բաժանորդագրվել է գրեթե 600 հազար օգտատեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am