Սիրուշոյի ընտանիքում մարդ է մահացել (լուսանկար)

Երգչուհի Սիրուշոն իր Instagram-ում գրառում է կատարել, որում հայտնում է, որ մահացել է իր տատիկը: Նա նաև տեղեկացնում է, որ հետաձգվում է իր համերգը: «Երեկ կյանքից հեռացավ տատիկս, կենսուրախ և հոգատար տատիկս։ Շնորհակալ եմ իր ապրած տարիների համար…   Շնորհակալ եմ ընտանիքիս կողքին լինելու և բոլոր ցավակցությունների համար։ (Նոյեմբերի 2-ին կայանալիք համերգս տեղափոխվում է նոյեմբերի 15, ինչպես նաև տեսահոլովակի պրեմիերան)»,- գրել է Սիրուշոն։