«Որքան կարճում է ժամանակը` մեզ տրված կյանքի չափաբաժինը, այնքան ավելի մեծ սիրով ու ագահությամբ ենք սկսում ապրել»․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հավհաննիսյանը պարբերաբար թարմացնում է իր ինստագրամյան էջը, և ահա՝ նա նոր գեղեցիկ լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։
Մեկնաբանություններում նա գրել է. «Ամենաանհամբերն էի` սովորեցի սպասել: Վազքի ու անդադար գործի մեջ` սովորեցի կանգնել. շունչ առնել, շունչ տալ…

Աղմուկի մեջ սովորեցի լսել.աննկատ թվացող մանրուքն անգամ, որն ուրիշի համար կարևորագույնն է, իսկ մեզ համար հաճախ նույնիսկ չնկատելու աստիճան մանր:

Սովորեցի սիրել, երբ աշխարհն ասես սիրո դեմ էր պտտվում, իսկ քաոսը դառնում մարդու օրակարգը. սովորեցի ներդաշնակ լինել ինքս ինձ հետ ու նույնիսկ այն քաոսի, որից պարզվում է հնարավոր է քամել և՛ սեր, և՛ ստեղծագործություն և՛ կյանք: Միայն թե կամք է պետք ու չհոգնել:

Ես սովորեցի չհոգնել, որքան էլ տարբեր մարդիկ անում են նույն սխալներն ու իրենց անգործության մեջ մեղադրում ուրիշին։
Սովորեցի չհոգնել ու վերջապես ապրել: Տարօրինակ է. որքան կարճում է ժամանակը` մեզ տրված կյանքի չափաբաժինը, այնքան ավելի մեծ սիրով ու ագահությամբ ենք սկսում ապրել:

Ես ուշ, բայց սովորեցի ապրել ամեն վայրկյանն ու պահը զգալով, գնահատելով ու իմ` սիրելի մարդկանց մեջ սիրով տարրալուծվելով: Սերերի շաղախից նոր սերեր են ծնվում, նոր երգեր, նոր կյանքեր ու նորացած սրտեր…
Ես սովորեցի չհուսահատվել, որովհետև կյանքի բանաձևումի մեջ այդ միավորը միշտ ու միայն վնասում է: Ապրել` կնաշանակի չհուսահատվել, չհոգնել, չկազմաքանդվել, սիրել»: