ՌԴ էստրադային երգիչ Ստաս Պիեխան НТВ հեռուստաալիքի «Միլիոնի գաղտնիք» (Секрет на миллион) ծրագրի շրջանակներում պատմել է, որ 34 տարեկանում հիվանդանոցում է հայտնվել սրտի կաթվածի պատճառով:
Ինչպես գրում է РИА Новости-ն, երգիչը մասնավորեցրել է, որ դա տեղի է ունեցել համերգային շրջագայությունների ընթացքում՝ դեղամիջոցների ու ոգելից խմիչքի օգտագործումը չարաշահելու ֆոնին:
Այդ օրը երգիչն իրեն վատ է զգացել, և ինքն իրեն կաթիլային է միացրել, սակայն վիճակն ավելի է վատացել: Մոսկվա հասնելուն պես նրան հոսպիտալացրել են:
«Այդ պահից սկսած ես հասկացա, որ իմ բոլոր խնդիրները, հիվանդությունները կապված են այն հանգամանքի հետ, որ ես կախվածություն ունեցող մարդ եմ, որը երբեք չի բուժվել, ինչով էլ պետք է զբաղվեմ»,- խոստովանել է երգիչը: