Աստղային ընկերները պատմում են Զավորոտնյուկի հետ ջերմ հանդիպումների մասին

Մինչ ռուս երգչուհի և դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը ծանր վիճակում է գտնվում, նրա ընկերներն ու ծանոթները կիսվում են նրա հետ իրենց հանդիպման մասին հիշողություններով:

Ինչպես գրում է Life.ru-ն, նույնիսկ իր ծանր հիվանդության մասին իմանալուց հետո դերսանուհին շարունակում էր աշխատել: Մասնավորապես, ապրիլին հաղորդավարուհի Անֆիսա Չեխովայի հետ նա մասնակցել է Երևանում ոսկերչական խանութի բացմանը: Չեխովայի խոսքով՝ Զավորոտնյուկն իրեն այնպես էր պահում, որ ոչինչ չէր հուշում այդ ահավոր ախտորոշման մասին:

«Մենք միասին ոսկերչական սրահ էինք բացում Երևանում: Նաստյան հիանալի տեսք ուներ, ողջ ժամանակ խոսում էր դստեր մասին: Առողջությունից չէր բողոքում, միայն հայկական ուտելիքից: Մենք երկուսս էլ շատ էինք կերել և որոշել էինք, որ այլևս այդպես շատակերություն չենք անելու»,- պատմել է Չեխովան:

Զավորոտնյուկի հետ հուզիչ հանդիպման մասին պատմել է Նիկոլայ Վալուևը: Նախկին մարզիկը նրա կողքին էր հայտնվել ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որը դեբյուտ էր նրա համար դերասանական կարիերայում: Վալուևի խոսքով՝ դերասանուհին հուզվել էր և լաց էր լինում ֆիլմի ավարտին:

Նիկոլայ Բասկովն իր վաղեմի ընկերուհուն աջակցել է՝ սոցցանցում հրապարակելով իրենց համատեղ կատարման տեսանյութը, որում Զավորոտնյուկը երգում է. «Շատ բան պետք է հասցնեմ, ժամանակ ընդհանրապես չունեմ: Պետք է ֆիլմում նկարահանվել, իսկ ֆիլմը մեկը չէ»:  

«Այս տեսանյութն եմ գտել հիասքանչ և կենսուրախ Զավորոտնյուկի հետ, և այնքան դժվար է ընդունել այն ամենն, ինչի մասին բոլորը հիմա խոսում են և անկեղծորեն մտահոգվում»,- գրել է Բասկովը:

Tert.am