Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ-ում կկայանա Սևակ Խանաղյանի նոր երգի պրեմիերան և երգչի անվանական թևնոցների վաճառքը (լուսանկարներ)

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին Գլենդելի Վերանդա ռեստորանում տեղի կունենա Սևակ Խանաղյանի նոր՝ «Սեր» երգի պրեմիերան, որի ժամանակ կցուցադրվի նաև երգի տեսահոլովակը՝ հիմնված իրական պատմության վրա։

Նախատեսված է փակ միջոցառում, որտեղ պրեմիերայից բացի կլինի նաև հաճելի անակնկալ ներկաների համար. նախատեսված է երգչի և աշխարհահռչակ Tateossian London բրենդի հետ համագործակցության ընթացքում թողարկված անվանական զարդերի վաճառքը:

Ինչպես ավելի վաղ էինք տեղեկացրել այս անվանական թևնոցի դիզայնի վրա աշխատել են Tateossian London-ի գլխամասի դիզայներները հենց Լոնդոնում: Երգչի ոճն ուսումնասիրելուց հետո նրանք առաջարկել են դիզայնի մի քանի տարբերակ, որից Սևակն ընտրել է իրեն առավել բնութագրող մոդելը՝ կարևորելով դիզայնի պարզությունը, առնականությունն ու որակը: Թևնոցը պատրաստված է բնական լավայից ստացված քարերով և ռոդիումապատ արծաթից՝ մշտական փայլը պահելու համար: Այն պատրաստվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամնեը 50 նմուշ:

Ինչպես կազմակերպիչներն են տեղեկացնում՝ այս ընթացքում բազմաթիվ զանգեր են ստացել մարդկանցից, որոնք ուզում են մասնակցել այս միջոցառմանը, սակայն տոմսերը վաճառքում չկան. մուտքը լինելու է միայն հրավիրատոմսերով:

Երեկոյի ժամանակ հատուկ հրավերով ելույթ կունենա ProjectOne Live Band-ը:

Երաժշտության հեղինակ՝ Sevak Khanagyan
Խոսքերի հեղինակ՝ Anna Danielyan
Երժ. ձևավորող Андрей Фролов

Օպերատոր՝ Գևորգ Սարգսյան
Մոնտաժ՝ Քրիս Դամադյան

Մուտքը միայն հրավիրատոմսերով։
Հասցե՝Արցախի պողոտա, 141 փողոց, Գլենդել, Կալիֆորնիա։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել`
(818) 945-5941, (818) 570-7707
Էլեկտրոնային հասցե՝ armenianentertainment@yahoo.com, Info@grand-party.com

HotNews.am