Բացահայտելով Ծովինար Մարտիրոսյանի ընտանիքը

BRAVO.am-ը շարունակում է բացահայտել հայտնի մարդկանց ընտանիքները: Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը ներկայացրել է ոչ միայն իր ամուսնուն եւ երեխաներին, այլեւ խոսել է ծնողների մասին: Պարզվում է՝ նրա ընտանիքում գրեթե բոլորը թատերարվեստի ներկայացուցիչներ են:

Հայրս՝ Արշակ Մարտիրոսյանը, մեր ընտանիքի միակ մարդն է, ով թատերական ոլորտի հետ կապ չունի: Այժմ նա Սամարա քաղաքում է, աշխատում է բիզնես ոլորտում:


Մայրս ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանն է: Ավարտել է Երեւանի թատերական ինստիտուտը: Երկար տարիներ աշխատել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում: 1996 թվականից տեղափոխվել է Սունդուկյանի անվան մայր թատրոն:

Զուգահեռ աշխատում է նաեւ Թատերական ինստիտուտում եւ Երեւանի պետական մանկավարժական համալսարանում՝ դասավանդելով բեմական խոսք:

Ամուսինս՝ Նարեկ Հայկազյանը, նույնպես դերասան է: Թատերական ինստիտուտում մենք համակուրսեցիներ ենք եղել, ավարտել ենք Վահե Շահվերդյանի խումբը: Այժմ էլ միասին աշխատում ենք Սունդուկյանի անվան թատրոնում:

Ավագ որդիս՝ Անրին, 12 տարեկան է: Դպրոցին զուգահեռ սպորտով է զբաղվում. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի անդամ է: Սունդուկյանի անվան թատրոնում մի քանի դեր ունի մարմնավորած:

Փոքր տղաս՝ Արշակը, դեռ 5 տարեկան է, մանկապարտեզ է հաճախում:

bravo.am