Թեև ամառն ու արձակուրդային շրջանն արդեն ավարտվել են, հայտնիներից ոմանք շարունակում են ճամփորդել ու վայելել իրենց հանգիստը:
Դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին Նյու Յորքում է, որտեղ ոչ միայն վայելում է հանգիստը, այլև մասնագիտական սեմիներներ վարում: «Միսս ԱՊՀ 2017» Շուշան Երիցյանը՝ Իսպանիայում է՝ Իբիցայում, որտեղից ծովափնյա լուսանկարներ է հրապարակել: Երգիչ Էրիկը մի քանի օր է՝ հետևորդներին ցույց է տալիս Վենեցիան: Երգչուհի Էմմին նույնպես իր ընտանիքի հետ Վենեցիայում է, որտեղից պարբերաբար լուսանկարներ ՝ հրապարակում: Նրանք նաև հանդիպել են Իտալիայում: Էմմիի հրապարակումներից պարզ է դառնում, որ այնտեղ մասնակցել են նաև հարսանյաց հանդեսի, ինքն ու ամուսինը եղել են նորապսակների քավորը:
Ներկայացնում ենք նրանց արձակուրդային լուսանկարները․
Գոհար Ավետիսյանը
Շուշան Երիցյանը
Էրիկը
Էմմին