Մարինկա Խաչատրյանի 22-ամյակի մեծ խնջույքն ու սիրելիի ամուսնության առաջարկը

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը երեկ տոնել է 22-ամյակը, ինչի առթիվ մեծ խնջույք է կազմակերպել ժամանցի կենտրոններից մեկում: Երեկույթին ներկա են եղել նաև դերասանուհու հայտնի գործընկերները՝ Իննա Խոջամիրյանը, Հասմիկ Խոջյանը, Նարե Գևորգյանը, Իրինա Այվազյանը և այլք:

Մարինկայի տարեդարձի անակնկալները սկսվել են դեռևս կեգիշերին, երբ մտերիմները եկել են նրան շնորհավերելու: Արդեն խնջույքի ժամանակ դերասանուհուն անակնկալ է մատուցել սիրելին՝ Հրաչ Թառոյանը: Վերջինս ամուսնության առաջարկություն է արել Մարինկային:

Զույգը նշանվել էր նախորդ տարի՝ հենց Մարինկայի տարեդարձի օրը: Ավելի ուշ դերասանուհին ասել էր, որ իրենց հարսանիքը, ամենայն հավանականությամբ, կլինի այս տարի: 

Tert.am