Սարոյի 35-ամյակի խնջույքին ներկա ենф եղել շոու բիզնեսի հայտնի դեմքերից շատերը, այդ թվում՝ ԱՄՆ-ում բնակություն հաստատած Արմենչիկը, որն այս օրերին Հայաստանում է, Արա Մարտիրոսյանը, Անդրանիկ Հարությունյանը՝ կնոջ՝ Մերիի հետ, Արսեն Գրիգորյանը, Լևոն Հարությունյանը, Սոնան, Սարգիս և Մանո Գրիգորյանները և այլք:
Երգիչը տորթի մոմերը փչել է դստեր՝ Վիկտորյայի հետ, որը, ի դեպ, այս տարի ուղեկցել է առաջին դասարան:
Ինստագրամի իր էջում Սարոն հրապարակել է մանկության և ներկայիս լուսանկարն ու գրել․ «Եթե այս ամենը կարողացավ ապրել և հասնել 35 ի, ապա դուք էլ կարող եք… ապրել, ապրել, այնպես ապրել, որ սուրբ հողը երբեք չզգա Ձեր ավելորդ ծանրությունը…. Սարոս, հարազատս, իմ 35 տարվա ընկեր ու թշնամի, բարով ես ծնվել, բռատ»: