«Նոր ալիք 2019»-ում Հայաստանը ներկայացնող Տյոմը զբաղեցրեց 9-րդ տեղը. ո՞վ է առաջատարը

«Նոր ալիք» ամենամյա երաժշտական միջոցառման երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչը հանդես կգա Գոռ Սուջյանի և Աննա Հարությունյանի հեղինակած Let Me Feel You երգով:

«Նոր ալիք 2019»-ի մրցութային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Տյոմը(Արտյոմ Հակոբյանը) զբաղեցրերց 9-րդ տեղը: Նա կատարեց Ալլա Պուգաչովայի «Так же, как все» հայտնի երգը և ստացավ 78 միավոր։

Մրցույթի բացարձակ առաջատարն Ալբանիայի ներկայացուցիչն է՝ Ինես Նազիրին, որը ժյուրիի բոլոր անդամների կողմից ստացավ ամենաբարձր միավորները և վաստակեց 100 միավոր: Նրան հաջորդում են Ռուսաստանի և Կուբայի ներկայացուցիչները, որոնք, համապատասխանաբար, վաստակեցին 91 եւ 88 միավոր:Մրցույթում այս տարի ժյուրիի գնահատման ձևաչափը փոքր-ինչ այլ էր: Մասնակիցներն իրենց գնահատականներն իմացան ոչ թե կատարումից անմիջապես հետո, այլ մրցութային համերգի ավարտին, ընդ որում՝ յուրաքանչյուր ժյուրիի անդամ սահմանափակ քանակությամբ 10-եր և 9-եր կարող է նշանակել:Մրցութային երկրորդ օրը` այսօր՝ օգոստոսի 27-ին Տյոմը կկատարի Գոռ Սուջյանի և Աննա Հարությունյանի հեղինակած Let Me Feel You երգը:

Այս տարի մրցույթին մասնակցում է 13 ներկայացուցիչ՝ Իսպանիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Իտալիայից, Ալբանիայից, Կուբայից, Մոլդովայից և, իհարկե, Հայաստանից:

Հիշեցնենք` «Նոր ալիքն» ամենամյա միջազգային մրցույթ է։ Առաջին անգամ այն անցկացվել է  2002 թվականին Յուրմալայում (Լատվիա)։ Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլին։ Հայաստանը «Նոր ալիք» երգի մրցույթին մասնակցում է 2003 թվականից։

Աղբյուրը sputnikarmenia.am