Ինչպես անցավ հայ հայտնիների ամառը, ով որտեղ և ինչպես վայելեց իր հանգիստը

Ներկայացնում ենք հայ հայտնիների 5-յակը, որոնք նույնիսկ հանգտի օրերին ամենաակտիվն էին սոցցանցային իրենց էջերում։ Նրանք և՛ հանգստանում էին, և՛ իրենց վայելքի մասին «պատմում» իրենցով հետաքրքրվող օգտատերերին:Հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Հունաստանում։

Նա հաճախ է սոցցանցերում հրապարակում հանգստի լուսանկարներն ու կից պատմում, թե ինչպես է վայելում արևային օրերն ու ինչ ուտեստներ է նախընտրում։

Սիրված ու ճանաչված երգչուհի Իվետա Մուկուչյանը հաճախ է ճամփորդում։ Այս տարի միայն փետրվարին երգչուհին հասցրել է լինել 18 երկրում։

«Տարին սկսեցի Մեքսիկայում. ընկերներիս հետ գնացել էի հանգստանալու։ Փետրվարին 18 թռիչք եմ ունեցել տարբեր երկրներ։ Մինչև ապրիլ ճամփորդել եմ և միայն 3 օրով եմ Հայաստանում եղել։ Այս գիշեր էլ մեկնում եմ Լոնդոն, ընկերներիս հետ կհանգստանամ Եվրոպայում»,– ասել էր երգչուհին ու նշել, որ հայերը շատ ջերմ են, այդ ջերմության պակասն օտար ազգերի մոտ շատ է։ Հանրահայտ երգչուհին հաճախ է իր հանգստից լողազգեստով լուսանկար հրապարակում և ցուցադրում սլացիկ ոտքերը։

Հանրահայտ երգչուհի Սիրուշոն վերջերս համերգային ծրագրերով եղել է Լատվիայում, Բեյրութում, Դուբայում։ Թե որքանով է երգչուհին կարողացել վայելել հանգիստը, գիտի միայն նա։

Բայց նրա որոշ լուսանկարներ սոցցանցերի իր հետևորդների համար հասանելի էին դարձել։ Նա լուսանկարներ էր հրապարակել Լատվիայում գտնվող Լատվիայի «Երևան» այգուց:«Երևանի նստարանը «Երևան» այգում՝ Լատվիայում»,- գրել էր երգչուհին:

Երգչուհի Զարուհի Բաբայանն այս օրերին Եգիպտոսում դեռ վայելում է իր հանգիստն ընտանիքի հետ միասին։ Նա ևս ակտիվ է սոցցանցերում և հաճախ է իր վայելքների մասին տպավորությունները ներկայացնում հետևորդներին։ Օրեր առաջ նա զվարճացրել էր իր հետևորդներին: Բաբայանը ուղտի վրա նստած լուսանկար էր հրապարակել:

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս տարի իր հանգիստը վայելեց Իսպանիայում։ Նա հիասքանչ Բարսելոնայից լուսանկար էր հրապարակել «Մեծ հայք»-ի Նարեկի հետ միասին:

«Բարսելոնա տեղ… Բա չիմացաք Նարեկն էր ինձ հյուր եկել երեկ։ Լիքը նոր ծրագրեր քննարկեցինք»,- լուսանկարին կից գրել էր երգչուհին:

Շատ հայտնիներ կան, որոնք հնարավորինս փակ են պահում իրենց աձնական մանրմասները և հազվադեպ են սոցցանցային տիրույթում ակտիվություն ցուցաբերում: Նրանց էջերին դժվար է գտնել հանգստի ու վայելքի մասին պատմող լուսանկարներ: Իսկ որոշ աստղեր էլ դեռ չեն հասցրել անցնել հանգստի ռեժիմի, նրանք բուռն աշխատում են, որ հանգիստ վայելեն գունագեղ ու ռոմատիկ աշնանը: