ԱՄՆ-ում ծնվել է Լուսինե Թովմասյանի երկրորդ երեխան

ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել Լուսինե Թովմասյանի երկրորդ երեխան։ Այս մասին տեղեկությունը Tert.am Life-ի հետ զրույցում հաստատեց Լուսինեի քույրիկը՝ Իրինա Թովմասյանը։

Այս անգամ Լուսինեն որդի է ունեցել։ Նա և ամուսինը՝ Արթուրը, վերջնականապես չեն կողմնորոշվել փոքրիկի անվան ընտրության հարցում։ Քննարկվող տարբերակներից մեկը Արեգն է։Իրինան հայտնեց, որ մայր ու որդի իրենց շատ լավ են զգում։ Մորաքույրն արդեն տեսել է փոքրիկի լուսանկարն ու կարծում է, որ նա Լուսինեի կրկնօրինակն է։

Իրինան հայտնեց, որ Լուսինեն ընտանիքի հետ Հայաստան կվերադառնա սեպտեմբերին: