«Նախագահի վզից բռնելու եմ և չափալախ տամ»․ Շերը՝ Լևոնի մասին

Ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆոռնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը ուշագրավ պատմություն է ներկայացրել Շերի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին․․․ Հիշեցնենք, որ ամերիկահայ աշխարհահռչակ երգչուհի Շերը Հայաստան այցելել է 1993 թվականի ապրիլի 28-ին․․․
Նա իր հետ բերել էր 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական սարքեր և սնունդ, որոնք Հայաստան էին ուղարկվել Սասունյանի բարեգործական ֆոնդի միջոցով․․․
Նա այցելեց մանկատներ, մանկական հիվանդանոցներ: Այդ այցելությունները շատ մեծ ու ծանր հետք թողեցին հայտի երգչուհու վրա, որը հետո էր արտահայտվելու․․․
Շերի՝ Հայաստան ժամանելու առթիվ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ հյուրասիրություն էր կազմակերպել՝ հրավիրեով տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների : Իր էպատաժային վարքով հայտնի Շերը, սակայն, վերջին պահին հրաժարվել էր գնալ այդ միջոցառմանը՝ անհարմար դրության մեջ դնելով նախագահին: Շերն արհասարակ չէր սիրում քաղաքականություն և չէր սիրում քաղաքական գործիչներին և հաճախ էր ոչ լեքսիկոնային խոսքեր հնչեցնում նրանց հասցեին: Երբ արդեն պետք է մեկնեին Հայաստանից, Հարութ Սասունյանը, ով կազմակերպել էր Շերի ժամանումը, մոտենում է նրան և ասում, որ տգեղ բան ստացվեց՝ նախագահին մերժելու պահով: Ի պատասխան, Շերը խորհուրդ է հարցնում թե ինչպես կարող է նա իր մեղքի մի փոքր քավել, Սասունյանը առաջարկում է, որ մեկնման ճանապարհին մտնեն Տեր-Պետրոսյանի տուն և հրաժեշտ տալ նախագահին: Ճանապարհին ամերիկյան հեռուստաընկերություններից մեկի լրագրողը հարցնում է Շերին թե ինչ պետք է խոսի նախագահի հետ, ինչու է ուզում հանդիպել նրան: Ի պատասխան Շերը վրդովված ասում է․ Նախագահին, որ հանդիպեմ, պետք է բռնեմ նրա վզից ու չափալախ տամ և ասեմ, որ ինչպես ես դու կարողանում ապրել դղյակի մեջ, երբ քո ժողովուրդը նման ծանր պայմաններում է ապրում: Բարեբախտաբար հարցազրույցի այդ հատվածը եթեր չի տրվում, այլապես միջազգային սկանդալն ու խայտառակությունը անխուսափելի էր, քանի որ միջազգային հանրությունը առաջին ձեռքից կիմանար Հայաստանի կառավարության մասին ճշմարտությունը: