Ո՞ր հայտնի դերասանն է Մարիամ Ադամյանի ընտրյալը (լուսանկար)

Հեռուստասերիալների նկարահանման հրապարակում դերասանները ոչ միայն ընկերանում, այլև երբեմն դառնում են կյանքի ընկերներ: Հայկական հեռուստասերիալներից ընթերցողները նման տասնյակ դեպքեր կհիշեն:

Հերթական զույգն էլ կարծես ձևավորվում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում: Դերասանուհի Մարիամ Ադամյանին հաճախ կարելի է տեսնել կենտրոնի սրճարաններում նույն սերիալի դերասան Միկա Ղափլանյանի ուղեկցությամբ: Նրանց հաճախակի հանդիպումներն ու թևանցուկ քայլելը խոսակցությունների առիթ է տվել, թեպետ սոցցանցերի նրանց էջերում միասին արված լուսանկարներ, գրառումներ չկան:

Մարիամը հազվադեպ է հարցազրույցներ տալիս, ինչից էլ կարելի է ենթադրել, որ անձնական կյանքում փոփոխությունների մասին ևս դժվար թե շտապեր տեղեկացնել երկրպագուներին:

Աղբյուրը՝ mamul.am