Բալիկի ծննդից առաջ Ձյունիկն ու ամուսինը մեկնել են Ֆրանսիա

Դերասանուհի Ձյունիկ Վարդանյանը, ով ամուսնութունից հետո այլևս չի նկարահանվում հեռուստատեսային նախագծերում, վերջին շրջանում կրկին հայտնվեց հանրության քննարկման կենտրոնում: Նա շուտով մայր կդառնա, ինչի մասին լուրն արագ տարածում գտավ։

Ձյունիկն ու ամուսինը՝ Մեսրոպը, արդեն պարզել են երեխայի սեռը, նրանք արու զավակ են ունենալու:

Ձյունիկն այժմ հղիության վերջին փուլում է գտնվում: Բալիկի ծննդից առաջ նա ամուսնու հետ մեկնել է Ֆրանսիա, որտեղից նոր լուսանկարներ է հրապարակում:

Ամուսնու հետ լուսանկարներից մեկը Ձյունիկը մակագրել է՝ «Սեր»: