Սև սիրտ… Նազենի Հովհաննիսյանի սևազգեստ լուսանկարը

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում նոր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք.

«Իմ տանը վառվող խունկի ծխերի ու հիշողության մշուշների մեջ էնքան չապրած կյանք կա, էնքան կարոտ, որ դրանցով ցավերիս խոր ակոսներն անգամ կլցվեն…

Խունկերի ու կարոտների մեջ փաթաթված կյանք…

Մարդիկ էսքան կարոտների մեջ ո՞նց են ապրում, լավ»,- գրել է դերասանուհին՝ գրառմանը կից դնելով հետևյալ հեշթեգները՝ #սևսիրտ #սևազգեստ #nazenihovhannisyan