Մարինկա Խաչատրյանը՝ Հակոբ Հակոբյանի և Արմեն Հովհաննիսյանի տեսահոլովակում․ «Լավն ես»

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանի մասնակցությամբ նոր տեսահոլովակ են ներկայացրել Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյանը դուետը։ Ստեղծագործությունը կոչվում է «Լավն ես», որի երաժշտության հեղինակը Կարեն Զաքարյանն է, բառերը հեղինակել է Մհեր Պետրոսյանը։ Վերջինիս հետ կատարողներն աշխատում են առաջին անգամ։

Tert.am Life-ն ավելի վաղ Հակոբի հետ զրուցել էր «Լավն ես» երգի մասին և նրանից հետաքրքրվել՝ արդյոք «Տաք ա-Տաք ա» երգի հաջողությունն ու youtube-յան դիտումներն իրենց ստիպեցին ևս մեկ գործ ներկայացնել նույն ոճում. ««Տաք ա-Տաք ա» երգը Youtube–ում վեց ամսում ավելի քան 15.5 միլիոն դիտում ունեցավ, բայց այդ հաջողությունից հետո մենք այլ ոճի ստեղծագործությամբ էլ ենք ներկայացել ։ Խոսքս հայրենասիրական «Հով արեք»-ի մասին է, որը բոլորովին նման չէր նախորդին և կապ էլ չուներ, թե որքան դիտումներ է ունեցել։ Մենք տարբեր ժանրերով ենք ներկայանում, այս ընթացքում որոշեցինք սիրային թեմայով ևս մեկ երգ երգել»,- նշել էր Հակոբը։

Հիշեցնենք կատարողների սիրային թեմայով նախորդ տեսահոլովակում էլ նկարահանվել էր Ադրիանա Գալստյանը։

tert.am