Մենչը՝ Արմեն Պետրոսյանը վիրահատվել է

Դերասան, հումորիստ Մենչը՝ Արմեն Պետրոսյանը, ներկայումս Երևանում է։ Պրոդյուսերն ինստագրամյան իր էջում ժամեր առաջ լուսանկար է հրապարակել՝ մակագրելով․ «Պատրաստ սպասում եմ բժշկիս, որ տանեն լեղապարկս կտրեն»։

Tert.am Life-ը կապ է հաստատել դերասանի կնոջ՝ Քրիստինե Սմսարյանի հետ, վերջինս նշեց․ «Լեղապարկն են հեռացրել՝ ոչ մի լուրջ բան չկա»։

Նշենք, որ պրոդյուսերն ընտանիքի հետ այս փուլում բնակվում է ԱՄՆ-ում և Հայաստան է ժամանել օրերս։

tert.am