Դիանա Մալենկոն ցույց է տվել, թե ինչպիսին է եղել 5 տարի առաջ

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոյին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել ցանկացած կերպարով: Նա այն հեռուստադեմքերից է, որը երբեք չի վախեցել արտաքին տեսքի փորձարկումներից: Դիանան նաեւ այն համարձակ հայտնիներից է, որը պարբերաբար կիսվում է այնպիսի լուսանկարներով, որոնցում երեւում է նրա բնական տեսքը՝ առանց դիմահարդարման:

Դիանան իր Instagram-ի Stories հավելվածում, որ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է,  նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին  ցույց է տվել՝ ինչպիսին է եղել 5 տարի առաջ։ Արխիվային կադրին կից հաղորդավարուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ Instagram-ի Story բաժնում Մալենկոն հերթական լուսանկարն էր տեղադրել, որտեղ կրկին անգամ ներկայացել էր առանց շպարի: Դիանան լուսանկարի մակագրությունում նաեւ տեղեկացրել էր, որ պատրաստվում է նոր ֆոտոշարք իրականացնել:

arenanews.am