«Պետք չէ ֆիքսվել սեքսուալ տեսք ունենալու վրա»․ Սյուզի Մելիքյանի նոր ֆոտոշարքը` իր մոդելավորած հագուստով

Երգչուհի Սյուզի Մելիքյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով, որտեղ թե՛ դիմահարդարման, թե՛ ոճի, թե՛ հագուստի դիզայնի հեղինակն ինքն է։ Երգչուհին Tert.am Life-ին է տրամադրել նոր ֆոտոշարքն ու պատմել հագուստի դիզայնով զբաղվելու և սեքսուալ լինելու մասին։

«Ինքս ինձ համար հագուստներ էի մոդելավորել ու որոշեցի և՛ հագուստները, և՛ դիմահարդարումը համադրել մեկ ֆոտոշարքում։ Առայժմ հագուստի դիզայն անում եմ միայն ինձ համար։ Ես միտքը տալիս եմ՝ նկարում են և այդպես ստանում եմ այն հագուստը, որը պատկերացրել եմ։ Իհարկե էլ ավելի լայն մասշտաբով հետաքրքիր մտքեր ունենալու դեպքում հավաքածու կներկայացնեմ, բայց առայժմ այլ մարդկանց համար միայն շապիկներն են»,– ասաց նա։

Երգչուհու մոդելավորած հագուստներում շեշտադրված է սեքսուալությունը, թե որքանո՞վ է նա իր ոճում կարևորում դա, նա նշեց․ «Պետք չէ ակնհայտ բաց հագնվել սեքսուալ տեսք ունենալու համար։ Շատ դեպքերում կարող է լինել նուրբ ու հանգիստ հագուստ, մարդն այդ կերպարով լինի է՛լ ավելի սեքսուալ, քան գերկարճ տաբատով կամ կիսամերկ։ Կարծում եմ, որ հագուստը պետք է լինի քո տեսակին համահունչ։ Ինքս առօրյայում սիրում եմ ավելի հանգիստ, սպորտային, հարմարավետ հագուստ։ Չնայած բարձրակրունկներ ևս հագնում եմ, բայց ոչ հաճախ։ Նկարահանումներին բոլորովին այլ ոճով եմ ներկայանում՝ թե՛ երեկոյան զգեստներ, թե՛ բարձրակրունկներ։ Իսկ, առհասարակ, զգեստապահարանս բազմազան է՝ ունեմ տարբեր ոճերի հագուստներ, որովհետև կարծում եմ, որ աղջիկը բացի սպորտայինից, պետք է ունենա նաև աղջկական հագուստներ»։

Երգչուհին իր զգեստապահարանը համալրելիս նախապատվությունը տալիս է և՛ հայտնի ապրանքանիշերին, և՛ առավել մատչելի հագուստներին։ «Իրականում յուրաքանչյուր աղջիկ էլ սիրում է գումար ծախսել հագուստի վրա։ Ինքս էլ եմ կարող եմ ձեռք բերել հագուստ ինչպես ամենաթանկ ապրանքանիշից, այնպես էլ մատչելի։ Այսինքն` եթե զգեստն ինձ դուր է գալիս, գինը չեմ կարևորում։ Էականն այն է, որ հագուստը հավանեմ և լինի ինձ համապատասխան».– ընդգծեց նա։

Երգչուհին դժվարացավ առանձնացնել սեքսուալ լինելու հստակ բանաձև, սակայն շեշտեց, որ վուլգարությունը չպետք է շփոթել սեքսուալության հետ։

«Պետք չէ ֆիքսվել սեքսուալ տեսք ունենալու վրա։ Կարծում եմ` կան առավել կարևոր երևույթներ, որոնք կնոջը կարող են ավելի գրավիչ դարձնել։ Ամեն ինչ գալիս է մարդու ներսից՝ սկսած շարժուձևից ու պահվածքից։ Առհասարակ, վուլգարությունը գալիս է աղջկա ներսից․ նա կարող է հագնել սովորական ջինս ու վուլգար մարդու տպավորություն թողնել, սակայն կարող է հագնել բաց ու լինել կանացի, նուրբ։ Դա կնոջ տեսակից է գալիս»,- ասաց Սյուզին ու ավելացրեց, որ վերջին շրջանում իրեն շատ է ուրաացնում այն հանգամանքը, որ հայ աղջիկներն ավելի գեղեցիկ ու նորաձև տեսք ունեն։

tert.am