Լիա Զախարյան. «Մինչ ամուսնանալը պետք է վայելել կյանքը»

Այս անգամ BRAVO.am-ի սիրային բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Լիա Զախարյանը՝ նշելով՝ ինչն է իրեն գրավում տղամարդու արտաքինում, ինչը` վանում, ինչպիսին էր իր առաջին համբույրը եւ ինչ է նշանակում սիրած էակի կողքին արթնանալը:

Սերը պատրաստակամություն է:

Սիրել` նշանակում է ներել:

Սեր առաջին հայացքից չկա, կա սիրահարվածություն:

Սիրահարվածները նման են թիթեռների, թռչում են յուրաքանչյուր լուսավոր կետի մոտ:

Իմ սիրո եղանակները չորսն են, ինչպես տարվա եղանակները:

Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել հայացքը, միմիկան,

Վանել՝ ժպիտը:

Տղամարդը պետք է լինի պատասխանատու:

Կյանքն առանց սիրո անգույն ու դատարկ է:

Երբ սիրում ես, անընդհատ ժպտում ես:

Հանուն սիրո պատրաստ եմ շատ ու շատ զոհաբերությունների:

Կարեւոր չէ՝ ինչ մասնագիտություն կունենա իմ ապագա ամուսինը:

Սիրած էակի կողքին արթնանալը ձեռք բերած ամենակարեւոր երջանկություններից մեկն է:

Սերն ինձ համար բաց կապույտ է:

Մինչ ամուսնանալը պետք է համեղ պատրաստել սովորել:

Իմ առաջին համբույրը նման էր «Սպիտակաձյունիկը» մուլտֆիլմի հերոսուհու համբույրին:

Շուտ ամուսնանալ` նշանակում է շուտ հասունանալ ու պատասխանատու դառնալ:

Առաջին ժամադրությունը պետք է լինի հանպատրաստից:

Տղաներին դուր է գալիս իմ ժպիտն ու հումորի զգացումը:

Կամուսնանամ, եթե սիրեմ:

Չեմ սիրում տղաների, ովքեր ինքնասեր են ու էգոիստ:

 

bravo.am