Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նկարահանվել է սեփական կոսմետիկ բրենդի՝ KKW Beauty-ի նոր Mrs. West Collection հավաքածուի գովազդային արշավում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 38-ամյա հայուհին հավաքածուի՝ մայիսի 24-ին վաճառքի հանվելուն ընդառաջ մի քանի լուսանկար է հրապարկել:
Դրանցից մեկում բազմազավակ մայրը կրում է ճերմակ կոմբինեզոն և հպարտ նստած է սպիտակ ձիու վրա: Գովազդային նկարահանումներն անցկացվել են բնության գրկում:
Քարդաշյանը մանրամասնել է, որ կոսմետիկ պարագաների նոր հավաքածուն վաճառքի է հանվելու իր և ռեփեր Քանյե Ուեսթի պսակադրության 5-րդ տարեդարձի օրը: