Սկանդալ Սրբուկի շուրջ. կկարողանա՞ երգչուհին Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» մրցույթում

Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ Սրբուկը, ով այս տարի պետք է Հայաստանը ներկայացնի «Եվրատեսիլ» մրցույթում, կարող է չեղարկել իր մասնակցությունը` իրավական խնդիրների պատճառով: Բանն այն է, որ երգչուհին մինչ այս ԱՄՆ-ում պայմանագիր է կնքել պրոդուսյերի հետ: Պայմանագիրը եղել է էքսկլյուզիվ բնույթի, ինչը նշանակում է, որ երգչուհին իրավունք չունի գործունեություն ծավալել առանց պրոդյուսերի համաձայնության: Պրոդուսյերական կազմակերպությունը հեռախոսազանգել է ինչպես Սրբուկին, այդպես էլ «Եվրատեսիլի» հայ կազմակերպիչներին, սակայն խոսակցության ընթացքում կողմերը որևէ համաձայնության չեն կարողացել գալ, դեռ ավելին` երգչուհին և կազմակերպչական թիմը լուրջ չեն ընդունել իրենց դատի տալու մասին հայտարարությանը: Այս պահին ամերիկյան կազմակերպությունը գործին դատական ընթացք է տվել, իսկ Սրբուկի եվրատեսիլյան ելույթն ու առհասարակ ապագա կարիերան հարցականի տակ են: Հույս ունենք, որ կողմերը, այդուամենայնիվ, կկարողանան համաձայնության գալ, քանի որ այս ելույթից կախված է նաև Հայաստանի պատիվը` համաեվրոպական մշակութային ամենակարևոր մրցույթներից մեկի` Եվրատեսիլի շրջանակներում: