«Ինտրիգ, նորարարություն և ֆանտաստիկ մթնոլորտ». հումորի պապայի, «Հումորի լիգայում» այս տարվա ֆավորիտի ու կնոջ փոխարեն հաշիվը փակելու մասին՝ Արամ Մելիքյանից

ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է «FunnyMen Production»-ի եւ «Հումորի լիգա» նախագծի տնօրեն Արամ Մելիքյանը:

-Եվ այսպես Արամ, սկսեցինք,

ո՞վ է հումորի պապան, թե՞ հումորին որդեգրել են:

-Փոխնակ մորից է ծնվել))

Ո՞ր շարքում էիք բախտ բաժանելուց:

-Ես էի բախտ բաժանում:

-Հարց, որն ամենից հաճախ են Ձեզ տալիս, բացի՝ «Արամ ջան, ո՞նց մասնակցենք «Հումորի լիգայի» նկարահանումներին:

-«Ո՞ր ֆուտբոլային ակումբին ես երկրպագում»:

Ի՞նչ կարելի է անել արած լավության հետբացի երեսով տալուց:

-Շարունակել լավություն անել))

Ի՞նչ անենք նորմալլուրջ նկարների տակ «հահա» էմոջի դնողֆեյսբուքյան ընկերներին:

-Վառեեեեենք)))

-Ինչի՞ մասին են խոսում իրար գլուխ հավաքված 3 տղամարդիկ, եթե ֆուտբոլի ու կանանց մասին թեման հենց նոր փակվել է, մեքենա էլ չունեն:

-Քաղաքականության մասին))

– 3 պատճառոր արժե նայել  «Հումորի լիգա»:

-Ինտրիգ, նորարարություն և ֆանտաստիկ մթնոլորտ:

-Այս եթերաշրջանում Ձեր ֆավորիտը:

-Հեթ-տրիկ:

 

-Ձեր լսած ամենատափակ անեկդոտը:

-Վերջին անգամ երևի մի 15 տարի առաջ եմ անեկդոտ լսել:

-Խորոված անողների թե՞ անողներին նայողների շարքերում եք:

-Երկուսում էլ:

-Ու՞մ ստենդ ափի ժամանակ արժե փոխել ալիքը:

-Ծյուշի)))

-Ի՞նչ անել, եթե մեքենայի շարժիչից յուղ է կաթում:

-Արագ թավա դնել, ժարիտ սարքել))

Որտե՞ղ են ապրում ամենահումորով մարդիկ:

-Ախալքալաքում:

-«Կաշի տոն»-ի և տենորի տարբերությունները:

-Բարիտոնից ու տենորից հետո գալիս ա սոպրանոն ու կա լիրի սոպրանո, կաշի տոնի ու տոների տարբերությունն էլ բարիտոնն ա:

-Արամ, Դուք էլ որպես հանդիսավար ներկայանում եք, Թամադա թիմից մրցակից ունե՞ք:

-Ես եմ իրենց շուկա բերել)))

 

Կնոջ տգեղը լինու՞մ է:

-Ինձ համար ոչ:

Առանց հումորի զգացումի մարդուց վատ բանմեկ էլ

-«Արսենալ» ֆուտբոլային ակումբ չսիրողն է:

-Ո՞ր դեպքում եք թողնում, որ հաշիվը կինը փակի:

-Երբ որ փողը ես եմ տվել իրեն:

-Եվ վերջում՝ Հայաստանում հաջողության հասնելու համարանհրաժեշտ է…

-Մեծ, ահավոր մեծ աշխատասիրություն:

ArenaNews.am