Լուսինե Թովմասյանը պարզել է երկրորդ երեխայի սեռը

Tert.am Life-ն առաջինն է իր ընթերցողներին հայտնել, որ Գեղեցկուհու տիտղոսակիր Լուսինե Թովմասյանը երկրորդ երեխային է սպասում։ Նա արդեն պարզել է երեխայի սեռը. Լուսինեն և Արթուրն այս անգամ տղա են ունենալու, որի պատվին baby shower են կազմակերպել։

Ավելի վաղ Tert.am Life-ին տված հարցազրույցում Լուսինեն ասել էր, որ սեռի հետ կապված խտրականություն չունեն. «Առաջին հղիության ժամանակ ինձ մոտ կար նախապատվություն, ուզում էի, անպայման, դուստր ունենալ։ Կարծում եմ` յուրաքանչյուր կին է այդպես ուզում։ Դա նշանակում է, որ ուզում ենք մեր շարունակությունն ու տեսակը տեսնել՝ հասկանալ, թե ինչպիսին է լինելու մեր փոքր տեսակը։ Տղամարդկանց՝ որդի ունենալու ցանկությունն էլ, կարծում եմ, նույն սկզբունքով է։ Երևի, չկա այնպիսի տղամարդ, որը չցանկանա իր փոքրիկ տեսակին տեսնել, ես էլ, իհարկե հասկանում եմ նրան։ Ինչպես ես էի ցանկանում դուստր ունենալ, այնպես էլ ամուսինս ուզում է որդի ունենալ, բայց խտրականություն դնել, մտածված կամ հաշվարկներով հղիանալ մեր դեպքում չի եղել։ Բալիկը բալիկ է, ինչ սեռի ուզում է, թող ծնվի»։

 

tert.am