Ասում են՝ կեղծել եմ ամուսնությունս, թե ոչ մի ամուսին էլ չունեմ. Սոնա Շահգելդյանը՝ ողջ ճշմարտության մասին

Ասում են՝ կեղծել եմ ամուսնությունս, թե ոչ մի ամուսին էլ չունեմ․ «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Սոնա Շահգելդյանը: Նա անդրադարձել է իր անվան շուրջ հյուսվող բամբասանքներին, նշել, որ եղել են մտերիմ մարդիկ, որոք իրեն հիասթափեցրել են, եւ որոնց անհետ ջնջել է իր կյանքից:

Երգչուհին խոսել է նաեւ իր բնավորության անտանելի գծերից եւ առավելություններից: Նա խոստովանել է, որ շուտ է բռնկվում, բայց կյանքը սովորեցրել է ավելի թեթեւ նայել ինչ-ինչ հարցերի:

-Սոնա՛, օրվա ո՞ր ժամին եք Ձեզ զգում ինչպես ձուկը ջրում:

-Օրվա երկրորդ կեսին, ավելի կնոկրետ՝ երեկոյան, ավելի լավ եմ զգում:

-Երբ տրամադրություն չեք ունենում, ո՞վ կարող է Ձեզ սփոփել:

-Միայն իմ բալիկը, բայց ասեմ, որ սովորաբար, երբ տրամադրություն չեմ ունենում, ցույց չեմ տալիս դա:

-Շատ հարազատ մարդիկ երբեւէ հիասթափեցրե՞լ են Ձեզ:

-Այո, եղել են այդպիսի մարդիկ: Ես ուղղակի ջնջել եմ նրանց իմ կյանքից:

-Կյանքի այս էտապում ինչի՞ց եք վախենում:

-Երեւի ոչ մի բանից.ինձ ուժեղ մարդ եմ համարում: Բայց, այնուամենայնիվ, պատերազմներից ու հարազատ մարդկանց կորստից վախենում եմ:

-Ունե՞ք այնպիսի մի տաղանդ, որի մասին քչերը գիտեն:

-Այո,ես շատ լավ եմ խաղում ֆուտբոլ: Մորեղբայրս ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանն է,այնպես որ, ունակություններս նրանից եմ ժառանգել: Եթե երգչուհի չդառնայի, գուցե եւ ֆուտբոլիստ լինեի:

-Ձեր անձի շուրջ հյուսված ամենազվարճալի բամբասանքը, որ երբեւէ լսել եք:

-Ասում են, թե կեղծել եմ ամուսնությունս, թե ոչ մի ամուսին էլ չունեմ, բայց ես կարող եմ ասել, որ դա սուտ է, ես ամուսնացած եմ, երջանիկ եմ: Պարզապես չեմ սիրում իմ անձնական կյանքը հանրայնացնել: Հարզատներս գիտեն իմ կյանքի մանրամասները, այդքանն ինձ բավական է:

-Շարունակե՛ք միտքը. «Եթե ուզում ես հաղթել թշնամուդ…»:

-Պետք է արհամարհես նրան:

-Ձեզ միշտ հետաքրքրել են տղամարդիկ, որոնք…

-Տղամարդու իմ իդեալն այսօր կողքիս է՝ ազնիվ, խելացի տեսակ: Ես հենց այդպիսին եմ նրան պատկերացրել:

-Ո՞րն է Ձեր բնավորության ամենալավ գիծը:

-Չեմ ուզում ինձ գովել, բայց նվիրվող եմ, անկեղծ, նաեւունակ եմ մտածածս ասել մարդկանց երեսին:

-Իսկ ո՞րն է Ձեր բնավորության ամենաանտանելի գիծը:

-Շուտ եմ բռնկվում, թեպետ հիմա շատ բան է փոխվել իմ մեջ:

-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ մարդը փոխվու՞մ է:

-Ոչ, բայց կարող է կատարելագործվել: Ամեն մարդ պետք է մշտապես աշխատի ինքն իր վրա, ուղղի սխալները:

-Կյանքը Ձեզ սովորեցրել է…

-Միայնակ անցնելով բազմաթիվ փորձությունների միջով՝ սովորեցի կյանքին թեթեւ նայել, թեպետ էմոցիոնալ մարդ եմ, եւ դա միշտ չէ, որ ստացվում է:

-Ո՞րն է Ձեր սիրելի մուլտֆիլմը:

-«Գտնված երազը»: Առհասարակ, հայկական արտադրության բոլոր մուլտֆիլմերը սիրում եմ:

-Ինչպիսի՞ մարդիկ են Ձեզ վանում:

-Շահամոլ, այսպես ասած՝ «փողի մեռած», քծնող մարդկանցից կիլոմետրերով հեռու եմ մնում:

-Ո՞վ է Ձեր անփոխարինելի ընկերը:

-Մայրս, իհարկե նաեւ ամուսինս: Ես չեմ ընդունում, երբ ամուսնանում են զուտ ամուսնանալու կամ երեխա ունենալու համար. քո կեսը պետք է նաեւ լավագույն ընկերդ լինի:

-Ձեզ հավատացյալ մարդ համարո՞ւմ եք:

-Ես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, իսկական քրիստոնյա եմ ինձ համարում:

-Գիտեմ, որ շներ շատ եք սիրում, բացի շնից՝ ի՞նչ կենդանի կպահեիք:

-Թութակ էլ եմ սիրում: Ես թափառող շներին կերակրել եմ դեռ մանկուց: Մինչեւ հիմա էլ այդ սովորությունը ունեմ:

-Նշեք մի երազանք, որն արդեն կատարվել է, եւ մի երազանք, որ դեռ չի կատարվել:

-Ես երազանքներ չունեմ, ունեմ նպատակներ, որոնց հասնում եմ իմ կամքով եւ աշխատասիրությամբ: Ամեն դեպքում, շատ կցանկանամ, որ պատերազմներ այլեւս չլինեն, եւ մեր զինվորներն էլ անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց տներ:

Աղբյուր՝ armlur.am