Ինչո՞ւ է Պավլիաշվիլիի քույրը Հայաստանում ապրում. երգիչը միլիոն արժեցող գաղտնիք բացահայտեց

«Միլիոն արժեցող գաղտնիքը» հեռուստահաղորդման ընթացքում հայտնի երգիչը մի շարք գաղտնիքներ է բացահայտել։

Հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլու քույրը` Մակա Պավլիաշվիլին, արդեն հինգ տարի է, ինչ Հայաստանում է ապրում։ Բնակարան գնելու և տեղափոխվելու հարցում նրան օգնել է հայտնի եղբայրը։ Այս մասին Սոսո Պավլիաշվիլին պատմել է ՆՏՎ հեռուստաալիքով հեռարձակվող «Միլիոն արժեցող գաղտնիքը» («Секрет на миллион») հեռուստահաղորդման թողարկման ընթացքում։

Հաղորդման ընթացքում Պավլիաշվիլին պատմել է`ինչպես է նրա քույրն այրիացել։ Երգչի խոսքով, փեսան` Վախթանգը, շատ տհաճ իրավիճակում է հայտնվել, նրան ծանր, «շատ սարսափելի» մեղադրանքներ են առաջադրվել, և նա բանտում է հայտնվել։ Պավլիաշվիլու փեսան Թբիլիսիի բանտում է եղել, նրան դատապարտել էին 20 տարվա ազատազրկման։ Մահացել է նա 2017 թվականին բանտում հիվանդությունից, ինչը նրա մոտ հայտնվել ու զարգացել էր ձերբակալելու ժամանակ ծեծելուց հետո։

Սոսո Պավլիաշվիլին մինչ օրս չի հասկացել` ինչ է տեղի ունեցել իրականում և արդյոք փեսան մեղավոր է եղել նրանում, ինչում նրան մեղադրում էին։ Նրա քույրը մինչ օրս ամուսնու գերեզմանին չի այցելել։

Նշենք, որ ռուսական էստրադայի ամենահմայիչ վրացին` Սոսո Պավլիաշվիլին, խոսել է նաև Իրինա Պոնարովսկայայի և Լյուբով Ուսպենսկայայի հետ իրեն վերագրվող սիրավեպերի մասին, պատմել, թե ինչպես է իր կնոջն ընտրել, երբ կինը դեռ 16 տարեկան էր։ Լեռա Կուդրյավցևայի հետ անկեղծ զրույցում արտիստը հիշել է, թե ինչպես է սկսվել իր սիրավեպը անչափահաս դպրոցական Իրինայի հետ, ինչպես նաև խոստովանել է, թե ինչու մինչ օրս իրենց հարաբերությունները չեն օրինականացրել` անկախ նրանից, որ ունեն երջանիկ ընտանեկան կյանք և երկու դուստր։

Երգիչը պատմել է նաև իր առաջին ամուսնության մասին և բացատրել` ինչու է նախկին կնոջից վերցրել որդուն` Լևանին և տեղափոխել նրան Թբիլիսիից Մոսկվա։  Հայտնի վրացուն աջակցելու են եկել նրա հարազատներն ու ընկերները` որդին Լևանը, կինը` Իրինան, դուստրերը` Լիզան և Սանդրան, ինչպես նաև աները` Բորիսը և զոքանչը` Լարիսան, հումորիստ` Գարիկ Մարտիրոսյանը, երաժիշտներ` Ալեքսեյ Չումակովը և Յուլյա Կովալչուկը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am