Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները, որոնք գործարար կանայք լինելուց բացի նաև բազմազավակ մայրեր են, իրենց ավագ դուստրերի հետ ուշագրավ լուսանկար են հրապարակել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարում Քիմից և Քորթնիից բացի՝ 5-ամյա Նորթ Ուեսթն ու 6-ամյա Պենելոպե Դիսիքն են, որոնց հպարտ մայրիկները դպրոց են ճանապարհում: Հայտնի է, որ զարմուհիները շատ մոտ ընկերուհիներ են ու սիրում են ամեն ինչ միասին անել, ժամանակն իրար հետ անցկացնել:
«Գարնանային արձակուրդն ավարտվեց»,-հրապարակած լուսանկարը մակագրել է Քիմը:
Պարբերականը հիշեցնում է, որ մայիսին Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի ընտանիքում համալրում է սպասվում: Զույգի չորրորդ երեխան ծնվելու է փոխնակ մոր միջոցով: