Ոսկյա զարդերի արտադրմամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը՝ Artyom’s ոսկերչական տունը, պաշտոնապես վերաբացում է Խորենացի 24 հասցեում արդեն 4 տարի գործող խանութ-սրահը: Այժմ արդեն Artyom’s-ը ներկայանում է ավելի լայն սրահով, էլ ավելի բազմազան ու յուրահատուկ տեսականիով: Բացման շնորհանդեսի հատուկ հյուրերն էին Մոսկվայից ժամանած սիրված դերասանուհիներ Անֆիսա Չեխովան և Անաստասիա Զավորոտնյուկը: