Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անցած շաբաթ ավագ դստեր՝ Նորթ Ուեսթի հետ Լոս Անջելեսում մասնակցել է ընկերներից մեկի հարսանիքին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հայազգի գեղեցկուհին հատուկ այս առիթով կրել է երկու կտորից բաղկացած հագուստ՝ ի ցույց դնելով բարակ գոտկատեղն ու ընդգծելով գայթակղիչ բարեմասնությունները:
Քարդաշյանի տեսքին յուրահատկություն է հաղորդել հնդկական ոսկյա գլխազարդը, որով նա արևելյան հեքիաթի հերոսուհու է նմանվել:
Մինչդեռ նրա 5-ամյա դուստրը կրել է բաց վարդագույն զգեստ ու ծաղկային «թագ»: