Լեդի Գագան երեխայի է սպասում

Ամերիկացի հանրահայտ երգչուհի Լեդի Գագան հղի է: Նրա ապագա երեխայի հայրը դերասան Բրեդլի Կուպերն է: Այդ մասին Life.ru-ի փոխանցմամբ` հայտնում է The Star-ը:

Աղբյուրը, հղում անելով Լեդի Գագայի ընկերուհուն, նշում է, որ երգչուհին հղիության երկրորդ ամսում է:

Նշվում է, որ «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ավարտից հետո տեղի ունեցած միջոցառման ընթացքում երգչուհին հրաժարվել է ալկոհոլից:

Բացի այդ, ըստ աղբյուրի, հղիության պատճառով Լեդի Գագան դադարեցրել է համագործակցությունն իր գործակալ Քրիստիան Կարինոյի հետ:

Դերասան Բրեդլի Կուպերի կնոջ` Իրինա Շեյքի դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ դեռևս անհայտ է:

Նշենք, որ Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի սիրավեպին լրատվամիջոցները բացմիցս են անդրադարձել: Մասնավորապես, ԶԼՄ-ները նկատել էին, որ աստղերը «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ ջերմ զրուցել են, գրկախառնվել, և նրանց չի մտահոգել նույնիսկ  Շեյքի ներկայությունը: