Սիրուշոն արձագանքնել է իր երեխաների՝ Լոս Անջելեսում մանկապարտեզ գնալու լուրերին

Օրերս մամուլում հրապարակում էր հայտնվել այն մասին, որ Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի երեխաները Լոս Անջելեսում են մանկապարտեզ գնալու։ «Ժամանակ» թերթը գրել էր. «Հայաստանում պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կնոջ՝ Սիրուշոյի հետ օրերս այցելել է Լոս Անջելեսում գործող First steps՝ «Առաջին քայլեր» անվանումով մանկապարտեզ՝ իրենց երեխաներին այնտեղ տեղավորելու հարցով: Ըստ մեր աղբյուրի՝ Քոչարյան կրտսերը պայմանավորվել է, որ առնվազն առաջիկա երկու ամիսներին երեխաները կայցելեն հենց այդ մանկապարտեզը»:

Սիրուշոն Ինստագրամի իր էջում արձագանքել է տարածված տեղեկությանը՝ գրելով. «Մեր երեխաները հաճախում են և շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երևանում, որտեղ բնակվել ենք միշտ և շարունակելու ենք բնակվել: Շնորհակալություն: Ցտեսություն»։