«Բա լավ, ե՞րբ ենք բոլորս լինելու հարուստ, ե՞րբ ա էս երկիրը դառնալու հարուստ». DJ Smoke-ի հարցը՝ վարչապետին

ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է DJ Smoke-ը:

Եվ այսպես, սկսեցինք,

մինչև քանի՞ մետր կարող է տղամարդը մոտենալ հաջողությանը, եթե թիկունքում խելացի կին չկա:

-Ոչ մի մետր. ցանկացած հաջողակ տղամարդու հետևում կանգնած է լավ կին, լավ կողակից, լավ մարդ:

Առաջին ասոցիացիան, երբ հնչում է հայկական շոու-բիզնես արտահայտությունը:

-Ոչ մի բան, ոչ մի ասոցիացիա. մի բան պիտի լինի, որ ինչ-որ ասոցիացիա էլ առաջանա:

-Քանի՞ օր կարող եք ապրել 100 հազար դրամով:

-Եղել են օրեր, որ այդ 100 հազար դրամն էլ չի եղել, բայց ապրել ենք: Շնորհակալ եմ Աստծուն, որ կամ էսօր էն, ինչ կամ:

«Կաշի տոն»-ի և տենորի տարբերությունները:

-Կաշի տոնի մեջ քֆուր կա մի տեսակ))) դրա մեջ մի տեսակ քուչա կա, որը անհասկանալի դիալոգներից ա սկսում))

-Ձեր սիրելի օծանելիքը:

-Օծանելիքի հանդեպ անտարբեր եմ: Ինձ թվում է՝ տղամարդու վրայից պիտի տղամարդու հոտ գա)))

Ո՞ր շարքում էիք բախտ բաժանելուց:

-Ես էդ օրը գործի եմ եղել, մինչև վերջացրի, մինչև սեթս վերջացավ, մինչև մեքենան գործի գցեցի, մինչև հասա, արդեն բախտ բաժանողը գնում էր)) Չնայած ես տենց խոսք ունեմ՝ բախտ բաժանողը բախտ էր բաժանում բախտ բաժանողին.. ես գոհ եմ իմ բախտից)))

Կնոջ տգեղը լինու՞մ է:

-Տգեղ կին չկա, կան անճաշակ տղամարդիկ:

Ի՞նչ կարելի է սպասել բարկացած տղամարդուց:

-Ամեն ինչ՝ սկսած տարօրինակ լռությունից մինչև աֆեկտի հասնող անկառավարելություն:

-Ի՞նչ հաճախականությամբ են Ձեզ հարցնում՝ «ինչու՞ ես մի տեսակ»:

-Օրվա մեջ լինում է 1-2 անգամ, դրան կարող են նպաստել եղանակը, օրվա վատ սկիզբը…

-Ո՞ր դեպքերում եք սոցցանցերի երկխոսությունները screenshot անում:

– screenshot-երի մեծ սիրահար եմ, բայց չեմ հրապարակում դրանք, որովհետև կրում են շաատ զավեշտալի բնույթ՝ աշխարհի ամենատարօրինակ առաջարկները, խոսակցությունները)) բայց հրապարակման ենթակա չեն))

-Ու՞մ տուն կգնայիք խուզարկության, եթե լինեիք ԱԱԾ-ից:

-Չգիտեմ ))) ինչ-որ մի պետական պաշտոնյայի տուն ուղղակի հաճույքի համար:

Կհիշե՞ք՝ վերջին անգամ ե՞րբ եք թաղային «վեճի» մասնակցել:

-Պատանեկության տարիներին շատ հաճախ էի մասնակցում՝ թաղից թաղ, քաղաքից մարզ կռիվների)) Երևի մի 4-5 տարի առաջ եմ մասնակցել՝ հարևանական ինչ-որ անկապ թեմա էր, բոլորը գինովցած էին, ես էլ որպես անցորդ ներգրավվեցի ու ինչպես միշտ, հենց էդ մարդն ա ամենամեղավորը դուրս գալիս, բայց լավ էր, ամեն ինչ հարթվեց)))

-Ի՞նչ հաճոյախոսություններ է հնչում Ձեր հասցեին, բացի սիմպոյից:

-Սիմպո հաստատ չեն ասում)) Մեր ընկերական շրջապատում ամենաշատը, որ իր ասում ենք՝ այ անդուուուր, այ անդուուուր))) Էդ բառի մեջ ինչ-որ քաղցր բան կա)))

100 պատահական անցորդից քանիսը՞ Ձեզ կճանաչեն և ովքե՞ր կլինեն նրանք:

-Երևի կեսը, իրենք կլինեին 14-ից 26 տարեկան երիտասարդներ, մի որոշակի խումբ էլ, ովքեր old school ակումբային կուլտուրայում են:

Ի՞նչ կասեք՝ փոխանցենք վարչապետին:

-Բա լավ ե՞րբ ենք բոլորս լինելու հարուստ, ե՞րբ ա էս երկիրը դառնալու հարուստ, ե՞րբ ենք տեսնելու ժպտացող մարդկանց, ե՞րբ, եեեե՞րբ)))

Քանի՞ աղջկա եք ճամփու դրել՝ «Դու ավելի լավին ես արժանի» լավատեսական բառակապակցությամբ:

-Երիտասարդական տարիներին մի քանիսին, բայց տենց չեմ ասել, ասել եմ՝ գնա, քեզ բարի բախտ))) Երբեք չեմ ասել՝ «Դու ավելի լավին ես արժանի», դե ամենալավը ես եմ )))))

-Արտահայտությունորը Ձեզ հունից հանում է:

-«Լավ եմ անում» արտահայտությունը, ես էդ ժամանակ իրա լավն եմ անում: Կամ էլ ասում եմ՝ «լավ մի արա, ճիշտ արա, լավ անելը լավ տղու համար չի»:

Բանկում որևէ մեկի համար վարկի երաշխավոր կանգնած կա՞ք:

-Ամենատուժվածն եմ էս հարցում, մի քանիսի համար երաշխավոր եմ կանգնել ու սև ցուցակ եմ ընկել:

Վերջում՝ ի՞նչ կասեք:

-Շնորհակալություն բոլորին, մնացեք խաղաղությամբ, ժպտացեք, լսեք լավ երաժշտություն:

ArenaNews.am