Պրոդյուսերը հաստատում է՝ աշխարհահռչակ դերասանը մի քանի օրից կլինի Երևանում. Որտեղ կկարողանան երկրպագուները շփվել դերասանի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք աշխարհահռչակ դերասան, «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատար Սամի Նասերին օրերս կժամանի Երևան: Այցի նպատակը, դերասանի գրաֆիկն ու այլ մանրամասներ պրոդյուսեր Լուիզա Ավթանդիլյանն առաջինը վստահել է ArenaNews.am կայքին:

Եվ այսպես, հայուհի Լուիզան, ով տևական ժամանակ է ապրում և աշխատում է Մոսկվայում՝ սեփական կլինիկայում՝ Smile Studio-ում, արդեն 3 տարի է, ինչ մտերմություն է անում Սամիի հետ: Դերասանը գրեթե մեկ տարի է ապրում է Ռուսաստանում, որտեղ պատրաստվում է նկարահանվել նոր, գանգստերների մասին պատմող կրիմինալ դրամայում:

Լուիզան դերասանի միակ հայ ընկերը չէ. «Սամին մեր ընտանիքի լավ բարեկամն է, շատ է սիրում Հայաստանը, ունի շատ հայ ընկերներ, որոնցից մեկն էլ Շառլ Ազնավուրն էր»,-պատմում է Լուիզան ու հավելում, որ թեպետ այցը կազմակերպելու գաղափարն իրենն է, բայց Սամին անմիջապես համաձայնել ու  մեծ ոգևորությամբ է  ընդունել Հայաստանը տեսնելու առաջարկը. «Բացի այդ, մենք ունենք ֆիլմ Հայաստանի մասին, որը կոչվում է «Փոքր Հայաստան». կցանկանայինք, որ այն նկարահնվեր մեր երկրում»,-հավելում է Լուիզան:

Դերասանն ու իր թիմը Հայաստանում կանցկացնեն 3 օր. Պրոդյուսերը շտապում է ուրախացնել  դերասանի երկրպագուներին՝ Սամին բաց է լինելու երկրպագուների հետ շփման հարցում. «Յուրաքանչյուրն էլ  կարող է գալ ու անձնապես խոսել իր հետ՝ ասուլիսից հետո Երևանի ցանկացած վայրում, եթե հետևեն մեր զբոսանքներին»,-ասում է Լուիզան:

Ի դեպ, Սամին իր ոգևորությամբ  նախորդ օրերին արդեն հասցրել է կիսվել ինստագրամում:

Հիշեցնենք, որ դերասանն ու իր թիմը Հայաստան ժամանեն փետրվարի 23-ին և կմնան մինչև փետրվարի 25-ը:  Փետրվարի 24-ին  ներկա կլինեն «Mix Fight 40» -ի մարտերին՝ K -1- ի աջակցությամբ: