Բայց ես 35 տարեկան չեմ. հաղորդավարն արձագանքում է թմրանյութերի սկանդալին

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը գրառում է  կատարել ֆեյսբուքի իր էջում: Քիչ առաջ նա կատակել է.

«Բայց ես 35 տարեկան չեմ»,- գրել է նա:

Երեկ՝ փետրվարի 17-ին, լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, ըստ որի, հաղորդավար 35-ամյա Արման Մարգարյանն ու դիզայներ 32-ամյա Հովհաննես Վահրամյանը բերման են ենթարկվել: Նշվում է, որ Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գ կշռով դեղնականաչավուն զանգված եւ 1,5 գ ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ եւս առկա է եղել դեղնականաչավուն զանգված: