Ինչպես է «Տաքսի» ֆիլմի աշխարհահռչակ դերասանը ողջունում հայերեն ու ասում՝ երբ կլինի Երևանում

Աշխարհահռչակ դերասան Սամի Նասերին առաջիկայում կլինի Հայաստանում. այս լուրն օրերս տարածվեց մամուլում ու դարձավ շատ երկրպագուների հետաքրքրության ու քննարկման առարկան:

Երևան ժամանելու մասին լուրերը, պարզվում է՝ իսկապես համապատասխանում է իրականությանը. Դերասանը ինստգրամյան իր էջում հրապարակել է այս տեսանյութը, որտեղ դերասանը հայերեն ողջունում է երկրպագուներին ու հաստատում՝ փետրվարի 23-ից կլինի Հայաստանում: