Օրբելյանը կրկին «Grammy»-ի հավակնորդ է

«Վաղը Լոս Անջելեսում կկայանա «Գրեմմի» 61-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը: ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կրկին «Grammy»-ի հավակնորդ է: «Grammy» 61-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրված է նաև Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը՝ Օրբելյանի ղեկավարությամբ: Ինքնատիպ այդ ձայնագրության մեջ հնչում է նաև Օրբելյանի բարեկամներից լուսահոգի Դմիտրի Խվորոստովսկու ձայնը:

Սիրելի Մաեստրո, շնորհավորում եմ այս հեղինակավոր մրցանակաբաշխությանն առաջադրված լինելու և մասնակցելու կապակցությամբ։ Սա արդեն իսկ հաղթանակ է: Հաջողություն մեզ բոլորիս, Հայաստանին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Վաղը Լոս Անջելեսում կկայանա «Գրեմմի» 61-րդ երաժշտականմրցանակաբաշխությունը:ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ալ….

Posted by Tigran Virabyan on Saturday, February 9, 2019