«Ցավը իմն է, միայն իմը». Անչոկը՝ ամուսնու կորստի, դժվար շրջանի, պլաստիկ միջամտությունների և մոդելինգին վերադառնալու մասին

Մոտ մեկ տարի առաջ Հայաստանի ամենասկանդալային և քննարկվող մոդելներից մեկը՝ Աննա Վանեցյանը, նույն ինքը՝ Անչոկը, հայտարարեց, որ ամուսնացել է և պատրաստվում է թողնել մոդելինգը՝ իր կյանքը նվիրելով ընտանիքին: Սակայն, ցավոք, մոդելի ընտանեկան երջանկությունը երկար չտևեց… Ամռանը նա կորցրեց ամուսնուն: Անչոկի համար դժվար է խոսել սիրելիի մահվան թեմայով. «Մանրամասներ չեմ ցանկանում հաղորդել, ցավը իմն է և միայն իմը: Չեմ ուզում հետաքրքրասիրությունը բավարարելու համար խոսել ցավոտ թեմայի շուրջ»,- ասում է նա:

NEWS.am STYLE-ը Անչոկի հետ զրուցել է իր կյանքի դժվարին շրջանը հաղթահարելու, մոդելինգին վերադառնալու, իր արտաքինի և պլաստիկ միջամտությունների մասին հանրության կարծիքի և այլ թեմաների շուրջ:

Աննա, գիտեմ, որ ծանր շրջանի միջով ես անցել. ինչպե՞ս ես կարողացել հաղթահարել ցավի դժվարությունը, եթե, իհարկե, ստացվել է…

Իհարկե, չեմ հաղթահարել, դա ցավ է, որն ինձ կուղեկցի ամբողջ կյանքում: Միայն ես գիտեմ, թե ինչ եմ զգում: Ինձ միայն ապրելու ուժ է տալիս այն միտքը, որ կարողանամ անել այն ամենը, ինչը չհասցրինք անել միասին: Իմ հրեշտակը վերևում է, նա ինձ ուժ է տալիս, նա միշտ ուզում է, որ ես ժպտամ ու առաջ քայլեմ, հասնեմ իր, մեր, մեր փոքրիկ ընտանիքի երազանքին:

Անցած տարի նշեցիրոր դադարեցնելու ես մոդելայինգործունեությունդԴա քո՞ ցանկությունն էրթե՞ ամուսինդ էր դեմ:

Ամուսինս այդպիսի կտրուկ ընտրության առաջ ինձ չէր կանգնեցրել. դա երկուսիս որոշումն էր: Ընտանիք կազմելն ինձ համար կարևորագույն և լուրջ քայլ էր, և ոչ մի աշխատանք չէր կարող ավելի թանկ ու կարևոր լինել:

Եթե չեմ սխալվումվերադարձել ես մոդելինգին

Մոդելինգին վերադառնալն ունի իր պատճառները… Նախ՝ սիրելի զբաղմունքը կօգնի ցրվել, բացի այդ՝ պետք է գումար վաստակել: Ունեմ նաև որոշ նախագծեր, հիմնականում կունենամ բարեգործական շրջագայություններ, ինձ հետևող մարդիկ ավելի մանրամասն տեղեկություններ կիմանան շուտով: